«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը մեղադրել է Թրամփին իշխանության կոպիտ չարաշահման համար

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը մեղադրել է Թրամփին իշխանության կոպիտ չարաշահման համար
06.11.2020 | 21:09

ԵԱՀԿ միջազգային դիտորդական առաքելության ղեկավարը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «իշխանության կոպիտ չարաշահման համար»՝ անընդունելի որակելով հաշվարկը դադարեցնելու՝ վերջինիս հայտարարությունները։

«Թրամփի շարունակական պնդումները, թե ընտրությունները կեղծված են, և դեմոկրատները փորձում են իրենից խլել հաղթանակը, անհիմն են», - գերմանական Stuttgarter Zeitung-ին ասել է առաքելության ղեկավար Մայքլ Լինկը։ «Ամենամտահոգիչն այն է, որ Ամերիկայի գերագույն գլխավոր հրամանատարը՝ իր ողջ լիազորություններով հանդերձ, կոչ է անում դադարեցնել հաշվարկը՝ իր ենթադրյալ հաղթանակի համար», - նշել է Լինկը։
Ընտրությունների ավարտից ժամեր անց Դոնալդ Թրամփը, առանց որևէ ապացույց ներկայացնելու հայտարարել էր, թե «գործընթացում խոշոր կեղծիք է տեղի ունեցել», պնդել, թե «ինքն արդեն հաղթել է», թեև ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել։

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ